211652_close_icon

Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

views-count1102 դիտում article-date 20:23 19-12-2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:

Փոխնախարարը հանդիպել է մարզպետի և համայնքապետերի հետ` քննարկելու համայնքային ամբուլատորիաների խոշորացման ծրագրի մանրամասները, ներկայացրել բարեփոխման բովանդակությունը:

Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ քննարկվել է ներկաների հետ։

Նախարարի տեղակալն ընդգծել է․
«Որևէ համայնքում որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող չի կրճատվելու, խոշորացումը բացառապես վերաբերում է վարչական մասին»։

Այս բարեփոխմամբ` ընտանեկան բժիշկները ազատվելու են տնօրենի պարտականություններից՝ արդյունքում ունենալով ավելի շատ ժամանակ բուժական գործով զբաղվելու համար։ Քաղաքացիները ևս շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց համայնքում։ Ավելանալու է ամբուլատորիաների վարչական գծով տնօրենի հաստիքը, որն էլ համակարգելու է մի քանի ամբուլատորիայի վարչատնտեսական աշխատանք։

Նախարարի տեղակալը շարունակաբար այցեր է կատարելու այն մարզեր, որտեղ նախատեսվում է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը։

Նմանատիպ նյութեր