211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր Նորքի թաղապետի «քթի տակ». կեղտաջրերը մի քանի օր է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ անխնա հոսում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count13223 դիտում article-date 14:48 27-04-2025
Արդեն 2 օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի բնակիչներից և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն իրենց հիվանդներին այցելող քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են արտահայտում, որ 2 օր է՝ Գյուրջյան փողոցում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ և ոչ մի կառույցի դա կարծես թե չի հետաքրքրում։ 

Այսօր՝ ապրիլի 27-ին, նույն ահավոր վիճակն է այդ հատվածում։ Դիտահորից դուրս եկող կեղտաջուրը անխնա հոսում է տարածքում՝ տիրելով գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Կեղտաջրերից դեպի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ 1 կիլոմետրից մի քիչ պակաս հեռավորություն է, մի քանի մետր այն կողմ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, չհաշված՝ մեծ թվով սննդի օբյեկտներ, խանութներ ու այդ գարշահոտ վիճակը չի հետաքրքրում գուցե Նոր Նորքի թաղապետին, ով ի դեպ կարող է արդարանալ, թե դա իր ոլորտը չէ, դրա պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, բայց որոշ թաղապետերի նման, եթե մի քիչ մտածի իր բնակչի մասին, ապա «Վեոլիա ջրին» կպարտավորեցնի, որ խնդիրը հրատապ լուծեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր