1168 դիտում
13:38 14-12-2024
Իսրայելական ռմբակոծումները Սիրիայի տարածքում խախտում են հումանիտար գործողությունների ընթացքը. ՄԱԿ
Սիրիայում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգող Ադամ Աբդելմուլան բացառիկ հարցազրույց է տվել ՄԱԿ լրատվական գործակալությանը երկրում անվտանգության եւ հումանիտար ոլորտում արագ փոփոխվող իրավիճակի, ինչպես նաեւ իսրայելական ուժերի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումների մասին։
Նրա խոսքով՝ չնայած ՄԱԿ-ը եւ նրա ակտիվները, գուցե, չեն եղել իսրայելական օդային հարվածների ուղիղ թիրախը, «դրանք ոչ միտումնավոր հետեւանքներ ունեն եւ թույլ չեն տալիս մեզ նորմալ հումանիտար գործողություններ իրականացնել պարզապես ոչ հարմար ժամանակ ոչ հարմար տեղում հայտնվելու վախի պատճառով»։
«Բացի այդ, դրանք ստեղծում են վախի մթնոլորտ բնակչության շրջանում»,- ասել է Աբդելմուլան։
«Այդ օդային հարձակումների մի մասի հետեւանքով նախկինում զոհվել են անմեղ խաղաղ բնակիչներ, եւ նախկինում ես հանդես եմ եկել հայտարարություններով, որոնցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի (իսրայելցի զինվորականները) խուսափեն զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում, եւ նրանց հիշեցրել եմ միջազգային հումանիտար իրավունքի գծով իրենց պարտավորությունների մասին»,- ավելացրել է ՄԱԿ ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր
1902 դիտում
09:17 30-03-2015
Սաուդյան Արաբիան մարդկանց տարհանելու համար 2 ժամով դադարեցրել է ռմբակոծումները Եմենում
670 դիտում
13:20 29-09-2024
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության ծորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ
Այս բաժնից
694 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
766 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg