211652_close_icon
views-count1243 դիտում article-date 15:50 12-12-2024

Աշտարակի համայնքային ոստիկանները հրազեն և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով դեկտեմբերի 2-ին այցելել են Օհանավան գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդու տուն: Նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված հրազենը, որի ստուգման ժամանակ ոստիկանները պատյանի գրպանում հայտնաբերել են մարտական 10 փամփուշտ: Տղամարդը ապօրինի ռազմամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օհանավանցի տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 10 փամփուշտ։

Աշտարակի համայնքային ոստիկանները հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով նույն օրն այցելել են
Օշական գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդու տուն:

Օշականցի տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 4 հրազեն, որոնցից մեկը՝ որսորդական, երեքը՝ օդաճնշիչ:

Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը վերցվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր