211652_close_icon
views-count319 դիտում article-date 18:43 11-12-2024

Չինաստանի Կոմերցիայի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը, հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությանը 2024 թվականի նոյեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում Շանհայում կազմակերպվող Չինաստանի ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Նմանատիպ նյութեր