96981 դիտում
18:08 07-12-2024
Շենգավիթի ոստիկանները իրականացրել են «Գտնել ու պատժել սրբապիղծին» օպերացիա․ հայտնաբերել են Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար վերցնողին, որով Եռաբլուրում զոհվածների շիրմաքարերը պետք է տեղադրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գոծերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա, որը կրել է «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը անցնելով բարոյականության բոլոր սահմանները սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։
Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում են եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխելիս է եղել իր գտնվելու վայրը։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվում է օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվում զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով` երեկ զոհվածների մայրը զանգահարել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանին և խնդրի մասին ուղիղ եթերում Վ. Ղուկասյանը բարձրաձայնել է ու հստակ փաստերով մատնանշել զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականացնողի տվյալները ու հավանաբար այս ստահակին հայտնաբերելու գործում հսկայական աշխատանք է իրականցվել Վ. Ղուկասյանի կողմից, ում շնորհիվ հերթական անգամ բացահայտվել է հայի տականքը, ով համարձակվել է զոհվածի ծնողի նկատմամբ խարդախություն իրականցնել ու արդեն Շենգավիթի ոստիկանները հենց Վ. Ղուկասյանի եթերից հետո են իմացել դեպքի մասին ու արդեն ժամերի ընթացքում հայտնաբերել են ստահակին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
18:12 22-11-2022
44-օրյա պատերազմում որդի կորցրած ԱՆ աշխատակից Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17784 դիտում
19:40 05-11-2020
Պատերազմում երկու որդի կորցրած հոր կոչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ