211652_close_icon
views-count322 դիտում article-date 22:05 28-07-2026

Ճապոնիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցում. կան զոհեր

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցում։

Տուժածների թիվը կարող է գերազանցել 100-ը, կան զոհեր։ Կումամոտոյի պրեֆեկտուրայում ավերվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ, գրանցվել են նաև հրդեհներ։

NHK-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի գոտում գտնվող գործարանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Աղետի հետևանքով խոշոր առևտրի կենտրոններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, իսկ մարդիկ հայտնվել են փլատակներում արգելափակված վիճակում։

 

Նմանատիպ նյութեր