211652_close_icon
views-count1378 դիտում article-date 11:59 01-12-2024

Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների․ «ՀայաՔվե»

Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են, հայտնում են «ՀայաՔվե» նախաձեռնությունից:

«Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների, հետևաբար, Փաշինյանին անհրաժեշտ է կանգնեցնել իր վարկանիշի անկումն ու բարձրացնել այն։

Ցավոք, ընդդիմության վարկանիշն էլ է ցածր,սակայն պետք է հիշել, որ ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին անհրաժեշտ է ձայներ ներգրավել։

2021 թվականին Փաշինյանի վարկանիշը մոտավորապես նույն մակարդակի վրա էր, բայց ընտրություններից մի քանի օր առաջ տեղի ունեցավ պարադոքսալ բան՝ ընտրողների մի զգալի թիվ, ի վերջո, ինչ-ինչ պատճառներով համախմբվեց Փաշինյանի շուրջ:

Նա նույնը կփորձի անել առաջիկա ընտրություններում, հակառակ դեպքում կկորցնի իշխանությունը, կամ ծայրահեղ դեպքում՝ մենաշնորհային իշխանությունը»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր