1294 դիտում
11:37 28-11-2024
«Նրանք նոր մարդիկ չեն». Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ՝ 6 տարի ժամկետով, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ
Կառավարությունն իր այսօրվ՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով:
Մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդուարդ Հակոբյանը:
Վարչապետ Նիօկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եւ Պողոսյանը, եւ Հակոբյանն իրենց համար նոր մարդիկ չեն։
Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար և նշեց.
«Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործում»:
Նա ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ ու նպաստելու է հասարակության շրջանում արդարության ու արդարադատության զգացողության ամրապնդմանը։
Էդուարդ Հակոբյանն իր հերթին անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման պատասխանատու ու Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող այդ պաշտոնում իրեն նշանակելու համար։
«Ինձ համար շատ մեծ պատիվ է, պատրաստ եմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները»,- ասաց նա։
ՊԵԿ նորանշանակ նախագահը նշեց, որ իրենց թիրախում ունենալու են ստվերի շարունակական նվազումը, կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական ու ծանրակշիռ պայքարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով» հրաժարական էր տվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
1867 դիտում
14:38 08-09-2014
Մեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարի ժամկետով, իսկ որդուն՝ 5 տարի.168.am
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան