211652_close_icon
views-count442 դիտում article-date 12:43 24-11-2024

ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»:

Նմանատիպ նյութեր