211652_close_icon

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

views-count1426 դիտում article-date 21:08 21-11-2024
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ: Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր