211652_close_icon
views-count1102 դիտում article-date 20:12 17-01-2024

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին հեռախոսազրույց են ունեցել՝ ընդգծելով համագործակցության շարունակման կարևորությունը։

Tert.am-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է  Իրանի ԱԳՆ-ն։

Ըստ աղբյուրի՝  Իրանի ԱԳ  նախարարը խոսել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և ընդգծել համագործակցության և շփումների շարունակման կարևորության մասին։

Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նմանատիպ նյութեր