1018 դիտում
12:04 20-11-2024
Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 24.5 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
- ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.250 մլն դրամ տուգանք,
- կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ ունեցող) 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.5 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
- ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
- պահածոների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք,
- տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ