50146 դիտում
21:51 18-11-2024
Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – «Каспий» ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով մեր տեղեկություններով ազգությամբ տաջիկ է, «Mercedes G500» մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածները և վիրավորներից 2-ը եղել են ազգությամբ հայեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին։
Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+