211652_close_icon
views-count2797 դիտում article-date 20:14 17-11-2024

Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ  Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին եւ հաղթեց 2:1 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։

75-րդ րոպեին Հայաստանի թիմի երկրորդ գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը։

Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։

Խմբի հաղթող դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին եւ վաստակեց 16 միավոր։

Նմանատիպ նյութեր