Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմի կազմում չորս գոլն էլ տարբեր ֆուտբոլիստներ խփեցին. Օզբիլիզը, Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: Նշենք, որ Մխիթարյանը չիրացրեց 11մ. հարված:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի, այս անգամ՝ Կիպրոսի հավաքականի հետ:
Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
[b]Ընկերական հանդիպում՝ Հայաստան - Բելառուս՝ 4:1
[/b]
Արաս Օզբիլիս, 41, Հենրիխ Մխիթարյան, 45, Ռումյան Հովսեփյան, 55, Էրիկ Վարդանյան, 84 - Անտոն Սորոկա, 56