211652_close_icon
views-count24168 դիտում article-date 14:48 17-11-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են «BMW»-ն, «Mercedes Sprinter»-ը, «Opel»-ը, «MAZ» մակնիշի բեռնատարն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմաններում Երևան Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են «BMW»-ն, «Mercedes Sprinter»-ը, «Opel»-ը, «Mercedes»-ը և «MAZ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Սուրիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Արթուր Քարամյանն ու Շուշանիկ Թադևոսյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով երթևեկությունը դարձել է մասամբ անանցանելի, ինչպես նաև մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սամվել Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր