211652_close_icon
views-count811 դիտում article-date 17:18 15-11-2024

Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ

Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած խնդիրներին:

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ արձանագրեմ, որ մեր հանրապետությունում մարդիկ չպետք է լինեն, որոնք իրենց զգան արտոնյալ, ընդ որում կապ չունի դրանք երիտասարդներ են, նախկին իշխանական, ներկա իշխանության ներկայացուցիչներ, թե այլ անձինք և քաղաքացիներ: Նաև չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք իրենց արժանապատվությունը և իրավունքները հարգված չեն զգում»,- ասաց նա:

Մանասյանը նշեց, որ տարբեր իրավասու մարմինների շրջանում տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակաս։

«Դրա առնչությամբ ես անընդհատ խոսել եմ, հիմա էլ եմ խոսում, արձանագրում։ Խնդիրների մի մասը բխում է նրանից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ ոլորտներում։

Պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը։

Նմանատիպ նյութեր