211652_close_icon
views-count928 դիտում article-date 13:11 14-11-2024

Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը 13 հայ. օմբուդսմեն

Եթե մինչեւ 2020թ. պատերազմը Արցախում ապրում էր 150 հազար հայ, ապա այժմ այնտեղ մնացել է ընդամենը 13 հայ։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Դա այն է, ինչ պետք է իմանալ Ադրբեջանի եւ մարդու իրավունքների օրակարգի մասին։ Մարդու իրավունքների բոլոր սկզբունքները մնում են թղթի վրա եւ հաշվի չեն առնվում այս կամ այն քաղաքական որոշումն ընդունելիս»,- նշել է նա։

Ստեփանյանն ավելացրել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը եւ նրա հանցագործությունների անտեսումը  հանգեցրին էթնիկ զտումներին արցախահայության հանդեպ։

Նրա գնահատմամբ՝ Արցախի պարագայում «Գրետայի էֆեկտ» չի եղել այն տեսակետից, որ Ադրբեջանին անգամ խրախուսել են իր հանցագործություններում, ինչի վկայությունն է դարձել COP29-ի կազմակերպումը Բաքվում Արցախի էթնիկ զտումներից հետո։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցագործությունների անտեսում, սա խրախուսում է։ Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտումների տարրերից մեկն է։ Զարմանալի է, որ համաշխարհային հանրությունը աչք է փակել այն բանի վրա, որ Արցախի ժողովուրդը քաղցած էր, այդ թվում երեխաները եւ հաշմանդամները։

Անգամ ԿԽՄԿ-ի դեպքում մենք ստիպված ենք եղել խնդրել, որպեսզի նրանք հանդես գան հայտարարությամբ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան մարդու իրավունքների ոլորտում այնպես չէ»,- ընդգծել է Ստեփանյանը։

Նշենք, որ համաժողովին մասնակցել է նաեւ շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։

Նմանատիպ նյութեր