48473 դիտում
12:24 10-11-2024
Շենգավիթի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներով գալով դեպքի վայր, հետապնդել ու վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը օրեր առաջ համայնքային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նրանց է փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ համայնքային ոստիկանները պետք է նաև պայքար տանեն ապօրինի թմրամիջոցների, զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Տեղում համայնքային ոստիկանները պարզում են, որ ստացված տեղեկությունները հավաստի են ու վիճաբանության մասնակից քաղաքացու մոտ հնարավոր է զենք լինի։
Արդեն տեղում այդ քաղաքացին, տեսնելով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին, փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկանների արագ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ այդ քաղաքացին, ով իր գոտկատեղից հանում և գետնին է գցում ատրճանակի նմանվող առարկան, բռնվում է, որից հետո ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շենգավիթի ոստիկանները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը ՏՏ տիպի է , իսկ փամփշտատուփում էլ եղել է լիցքավորված 4 փամփուշտ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթ բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, ավագ քննիչ Աղասյանի և փորձաքրեագետ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը, ով Երևանի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Ս.-ն է, Շենգավիթի ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+