211652_close_icon
views-count1267 դիտում article-date 20:28 09-11-2024

Կարծում եմ՝ այսօր ներկա ուսուցիչները համոզվեցին, որ էլեկտրոնային ծրագիրը դյուրին է. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.

«Այսօր մեկնարկեցինք ուսուցիչների կամավոր ատեստավորումը էլեկտրոնային եղանակով։

Ինֆորմատիկայի և աշխարհագրության ավելի քան 350 ուսուցիչներ այսօր այս ձևով անցան ատեստավորումը։ Նրանցից շատերը հաջող արդյունքներ գրանցեցին, ինչի համար շնորհավորում եմ։
Ատեստավորման գործընթացը կշարունակվի վաղը և նոյեմբերի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին՝ նախապես հաստատված ժամանակացույցով։

Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին, որ գրանցվել են և մասնակցելու են գործընթացին։ Խնդրում եմ տեղում լինեք գոնե մեկ ժամ առաջ, որ առանց շտապելու ծանոթանաք ընթացակարգին, նախապատրաստվեք և նախապես նշված ժամին մեկնարկեք թեստը լուծելը։

Կարծում եմ՝ այսօր ներկա ուսուցիչները համոզվեցին, որ էլեկտրոնային ծրագիրը դյուրին է, առանց որևէ հավելյալ բարդության և օգնում է իրենց ավելի շատ ժամանակ տրամադրել առաջադրանքներին։
Սովորենք, որ սովորեցնենք, սիրելի ուսուցիչներ»։

Նմանատիպ նյութեր