211652_close_icon
views-count1102 դիտում article-date 23:13 08-11-2024

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին հաջողությամբ ընդունելու COP 17-ը. ԱԳՆ

Ֆրանսիան ուրախ է, որ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Կողմերի հաջորդ համաժողովը (COP 17) 2026 թվականին։ News.am-ի փոխանցմամբ՝ դրա մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունել էին CBD Կողմերը Կալիում (COP 17): Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այս ապագա COP 17-ը հաջողությամբ ապահովելու համար:

Այդ միջոցառումը կարևոր նշանակություն կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր