211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:30 08-11-2024

«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. հայտարարություն

«Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը:

Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:

«07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով թատրոնի մուտքի մոտ։

Պահանջը կհրապարակենք 08.11.2024թ. Ժամը 10։00»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։

Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն, նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:

Նմանատիպ նյութեր