211652_close_icon
views-count607 դիտում article-date 19:23 07-11-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին, Կոնգրեսի քարտուղարության Հայաստանի ծրագրերի պատասխանատու Նիալ Շերինին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության հնարավորությունները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Բարձր գնահատելով տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության կարևորությունը՝ կողմերն ընդգծել են Եվրոպայի սոցիալական խարտիայի շրջանակում իրականացված աշխատանքների դերը․ շեշտվել է նաև համագործակցության զարգացման ներուժի առկայության ու այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդնման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Նմանատիպ նյութեր