211652_close_icon
views-count1099 դիտում article-date 14:13 05-11-2024

Հավատանք, թե` ոչ, ադրբեջանցիները պետք է դուրս գան Սյունիքից. մարզպետ

Ճիշտ կլինի, որ սահմանազատման  գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում,  ու այնտեղից, որտեղից պետք է, ադրբեջանցիները  հետ գնան»,- ասաց նա:

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքներից, Ղուկասյանն ասաց. «Հավատի մասին չէ խոսքը, այդպես պետք է լինի, ի՞նչ կապ ունի՝ հավատում ենք, թե՝ ոչ: Շատ տևական ժամանակ է՝ որևէ բան չկա սահմանի ողջ երկայնքով, իրավիճակի մեջ նոր բան չկա»:

Դիտարկմանը՝ ինչ հարաբերություններ ունի համայնքապետերի հետ, որոնք նախկինում հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, մարզպետն ասաց. «Բարդ հարց եք տալիս, նշանակմանս օրվանից շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ: Մինչ օրս բոլորի հետ ունենք շատ ջերմ, աշխատանքային հարաբերություններ: Սյունիքում ներդրումները շատ են, ու այստեղ անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ու այլ հարաբերությունների պատճառով տուժելու է միայն մարզը»:

Լրագրողի հարցին՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ ՌԴ-ն և Ֆրանսիան պատրաստվում են հյուպատոսություններ բացել Սյունքիքում, մարզպետն ասաց. «Փաստաթղթավորված գործընթաց չկա, բայց բոլոր դիվանագիտական կառույցների հետ մենք հարաբերվում ենք ԱԳՆ-ի միջոցով, այս մասով համապատասխան գրություն չենք ստացել»:

Նմանատիպ նյութեր