15667 դիտում
21:30 04-11-2024
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Քանաքեռավանում. Կոտայքի մարզպետը, Նոր Հաճնի քաղաքապետն ու «Վեոլիա ջուր»-ը գոնե մեկ րոպե արդյոք կդիմանա՞ն այդ հոտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ «Վեոլիա ջրի» անգործության պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի և դրան հարակից տարածքներում տիրում է գարշահոտություն, և պատճառը դիտահորերից թափվող կեղտաջրերն են։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում՝ ասելով.
«Վարչական շրջանի ղեկավարն ինչքան էլ փորձում է գործը գլուխ բերել, միևնույն է, անզոր է։ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ էդ խնդիրը լուծի։ Հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, քանի որ մենք հենց «Վեոլիա ջրին» ենք վճարում կատարում, բայց հենց գործը հասնում է մեզ օգնելուն, «Վեոլիա ջրին», պատասխանում են, թե դա իրենց քարտեզի մեջ չկա։ Մենք էլ մտածում ենք՝ երևի Քանաքեռավանը գլոբուսից դուրս ա, կամ՝ Անտարկտիդայում։
Էս ո՞ւր ենք հասել, որ 21-րդ դարում նման հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ տիրի։ Անկեղծ ասած, դրա մեջ մեղքի բաժինն ունեն նաև որոշ «վայ» բնակիչներ, ովքեր ինչ ձեռքներին գալիս է, լցնում են «լուկերի» մեջ, դրա համար էլ խցանվում է։
Էսօր էլ, վարչական շրջանի ղեկավարը եկավ, նկարեց, գնաց, բայց դե ինքը ինչ պետք է անի, դեռևս չգիտենք։ Այս խնդիրը պետք է մտահոգի թե Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և թե Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանին։ Ու հարցն ուղղում ենք նաև այդ երկու պաշտոնյաներին. ինչո՞ւ եք Քանաքեռավանը մոռացության մատնել, թե ձեր համար վարչական շրջանը սկսվում է ձեր կաբինետներից։ Գոնե այսքանից հետո խնդիրը լուծեք, հակառակ դեպքում ավելի կվատանա վիճակը և տարածքում հնարավոր է ստեղծվի համաճարակ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+