211652_close_icon
views-count829 դիտում article-date 17:22 04-11-2024

Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուի հետ վերջին հանդիպումը համարում է բավականին արդյունավետ, քանի որ  կարողացել են խոսել համագործակցությունների և ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների մասին, քննարկել են նաևՀայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Մենք խոսել եք բոլոր ենթակառուցվածքների՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու մասին։ Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,-  այսօր ԱԺ-ում ասել է Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր