37265 դիտում
15:29 01-11-2024
Հակասանիտարական ու համաճարակի վտանգ՝ Երևանում. Նոր Նորքի թաղապետը մի քանի բառ գիտի, այն է՝ ««Վեոլիա ջուրը» ինձ չի պատկանում». իսկ տարածքում գարշահոտությունը զգացվում է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ու կես ամիս է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան 3 հասցեում տիրում է գարշահոտություն և հնարավոր է՝ այն դառնա համաճարակի վտանգ:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ ասում էին.
«1 ու կես ամիս է՝ ամբողջ տարածքը ողողվել է կեղտաջրով: Մոտ 1 ու կես կիլոմետր հատված պատվել է կողտաջրերով, սակայն բազմաթիվ անգամներ ահազագել ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու «Վեոլիա ջուր», բայց ոչ մի օգուտ:
Թաղապետը մատի փաթաթան է արել ու ասես, մի քանի բառ անգիր արած, ասում է՝ «Ես մեղք չունեմ, «Վեոլիա ջուր»-ն ինձ չի պատկանում, որ ես տեսնեմ՝ ինչ եմ անում:
«Վեոլիա ջուրն էլ ասում է՝ «դա մեր գործը չէ, թաղապետարանի գործն է»: հիմա ով ում գրպանն է գցում՝ չգիտենք, բայց վճարումները կանոնավոր կատարում եք, փոխարենը շնչում ենք գարշահոտություն, չենք կարողանում ճանապարհով անցնել, կեղտաջրերն էլ ողողել են մի քանի նոր կառուցվող էլիտար շենքերի նկուղները:
Ո՞վ է պատասխան տալու. ոչ թաղապետից և ոչ էլ «Վեոլաիա ջրից» հարցի լուծման բանալին չենք տեսնում:
Բավական է, մեր համբերության բաժակն էլ արդեն լցվել է, գոնե մարդ եղեք, էս խնդիրը 1-2 օրվա խնդիր չէ, 1 ու կես ամիս է՝ բարձրաձայնում ենք, սակայն «ձայն բարբառո անապատի»:
Թաղապետարանն արդարանում է, թե «Վեոլիա»-ն ինձ չի պատկանում, նա էլ ասում է՝ իմ գործը չի, հետաքրիր է՝ ընտրությունների ժամանակ թաղապետարանների պաշտոնյաները դռնեդուռ ընկած խնդրում են, թե մեզ ընտրեք, և ձեր կյանքը կդարձնենք ավելի բարեկեցիկ, ու ընտրել ենք ձեզ, բայց մեր կյանքը վերածել եք դժոխքի, «Վեոլիա ջուրն» էլ ասում է՝ վճարումները կանոնավոր կատարեք, կստանաք որակյալ սպասարկում. վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց 0 որակյալ սպասարկում»:
Քիչ առաջ խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ստացել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, որը ներկայացնում ենք ստորև.
«Նախ ուզում ենք հիշեցնել, որ մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Նշված հասցեով անցնող հեղեղատար համակարգը մի քանի տասնամյակի վաղեմություն ունի, ֆիզիկապես խիստ մաշված է։ Ելնելով վերը նշվածից` Երևանի քաղաքապետարանը նախատեսում է սեփական միջոցների հաշվին հաջորդ տարի նոր հեղեղատար ցանց կառուցել։
Մինչ այդ, այսօր խնդրահարույց հատվածում եղել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները։ Խնդրի մասին տեղեկացվել է նաև «Վեոլիա ջրի» գործընկերներին։ Վերջիններս նշել են, որկուսումնասիրվի տվյալ հատվածը` խնդրին լթեկուզ ժամանակավոր լուծում տալու համար, մինչև հաջորդ տարի կառուցվի վերը նշված նոր հեղեղատար ցանցը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2200 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)