«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Իրանի քաղաքացուն պիստակներ էին բերել, որոնցում թաքցված թմրամիջոց է հայտնաբերվել
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։
Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։