1096 դիտում
11:11 31-10-2024
Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան
Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։ Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։
Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնացրել է պետության հետ, չի տեսնում իրեն առանց իշխանության, ու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանության։ Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի´ է բերելու այս իշխանության մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրվել են (բերելով բազմաթիվ «արդարացումներ»)մեծարգոների ենթամշակույթին և նպաստում են երկրի ավերմանը։
Մենք գիտենք, որ հաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձև ենք անում, թե հավատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրոք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նույնիսկ այդ հրեշավոր հեռանկարը մեզ չի մոտիվացնում ավելի ազնիվ, ավելի գրագետ ու ավելի վճռական պայքարի։
Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիվորեն ու բաց քննարկվել։ Քանի դա չկա, մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1147 դիտում
11:28 01-12-2023
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է. Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
466 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
601 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1063 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը