211652_close_icon
views-count7224 դիտում article-date 18:09 29-10-2024

AMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին

Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը, որպես մեր ապագայի մեջ արժեքավոր ներդրում, այս անգամ ներկայացնում է AMIO Internship ծրագիրը, որը միտված է ներգրավել համալսարանների ՏՏ բաժիններում սովորող ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց ոչ միայն անցնել պրակտիկա մեծ ընկերությունում, այլև աշխատաշուկայում դառնալ մրցունակ մասնագետ։

Ամիօ բանկի վարձրատրվող պրակտիկայի ծրագրի 2-րդ փուլի պրակտիկանտներն արդեն մի քանի ամիս է ինչ աշխատում են Համակարգերի և ցանցերի կառավարման բաժնում։ Ծրագիրը մեկնարկել է 2023թ․-ին, բանկի ՀԾ- Բանկ համակարգի ծրագրավորողների համար, իսկ այս տարի՝ Համակարգերի և ցանցերի կառավարման բաժնի համար։ Երկու փուլերի բոլոր պրակտիկանտներն էլ ծրագրի ավարտից հետո ստացել են աշխատանքի առաջարկ Ամիօ բանկից։

Բացի նրանից, որ ծրագիրը վարձատրվող է, այն ունի նաև ճկուն գրաֆիկ, որպեսզի ուսանողները կարողանան վերջինս համատեղել իրենց ուսման հետ։ Ամիօ բանկի պրակտիկայի ծրագիրը լինելու է շարունակական և շուտով պատրաստվում է ներգրավել ՏՏ ոլորտի նոր ուսանողների։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր