211652_close_icon
views-count1573 դիտում article-date 21:18 22-09-2021

Կրթելով հասարակությանը .Հանրային դասախոսությունների շարք՝ Հայաստանի ազգային գրադարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա են)։

Տարածված են եղել վանքերին մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ 10-րդ դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը 13-րդ դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։

Եվ ահա Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախի Հայաստանի ազգային գրադարանի մասին: Մի վայր,որտեղ օրվա ընթացքում կարելի է հանդիպել տարբեր մասնագիտությունների մարդկանց՝արվեստագետների,գիտության ոլորտի ներկայացուցիչների, գրականագետների, լրագրողների, պատմաբանների, ինչպես նաև ինչպես հայազգի,այնպես էլ օտարազգի ուսանողների:

Գրադարանի աշխատակիցներն ու տնօրինությունը ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծելու խստապահանջ ընթերցողների համար ժամանակակից  անհրաժեշտ բոլոր պայմանները:Գրադարանին կից 2017 թվականից գործում է գրատպության թանգարանն,որտեղ ներկայացված է  հայ գրատպության անցած պատմությունը:

Սիրված գրքօջախում տեղի են ունենում հանդիպումներ սիրված մտավորականների հետ,կազմակերպվում գրականության ցուցահանդեսներ,գրքերի շնորհանդեսներ,գրական ցերեկույթներ և այլն՝այցելուներին ներկայացնելու մեր երկրի դարավոր մշակույթի չբացահայտված ու անհայտ էջերը: Եվ ահա Հայաստանի ազգային գրադարանը հանդես է գալու նոր նախաձեռնությամբ հանրային դասախոսություն թեմայով: Միջոցառումների մեկնարկը տրվեց սույն թվականի սեպտեմբերի 22-ին:Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրադարանավար, գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը:

Ողջունելով ներկաներին ու օրվա բանախոսին նա մի քանի խոսքով ներկայացրեց այս նախաձեռնության նպատակների ու հեռանկարների ու lectorium (դասախոսությունների շարք) հասկացողության ու գաղափարի մասին:Նա նշեց նաև,որ սիրված մտավորական Ռուբեն Գալչյանի դասախոսությամբ մեկնարկում է այս նախաձեռնությունը:Նրա խոսքերով այսպիսի նախաձեռնությամբ գրադարանը հանդես է գալիս առաջին անգամ,որը լինելու է շարունակելի՝կազմակերպվելով ամիս մի քանի անգամ,ներգրավելով տարբեր մտավորականների,ովքեր հանդես են գալու տարաբնույթ դասախոսություններով:

Այս նախաձեռնությունը տեղափոխվելու է նաև առցանց հարթակ ու ներկայացվելու է համացանցում  առկա տեսանախագծային կայքերից youtube-յան հարթակ,որին կարող են հետևել մի շարք հետևորդներ,ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս:Իր խոսքի վերջում Աննա Չուլյանը շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսին հետաքրքիր դասախոսություն կազմակերպելու և իր աշխատությունները ներկայացնելու համար:Հավաքվել էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ մասնակցելու այս յուրօրինակ,միևնույն ժամանակ բովանդակալից միջոցառմանը:

Նշենք,որ ունկնդիրները բացառիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հանրային դասախոսությանը։Հանդիպման թեման էր 2020 թվականին հրատարակված Ռուբեն Գալչյանի «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։

Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը։ Ռուբեն Գալչյանըներկայացնելով գիրքը՝ հեղինակը նշեց. «Ներկա աշխատությունը ներառում է Կովկասի հարավում գոյություն ունեցող ամենակարևոր հակասություններն ու խնդիրները, որոնք հանրամատչելի կերպով ներկայացվում են ընթերցողին։

Սրանք կարևոր են, քանի որ հակասությունները, որոնց հեղինակները Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները և գիտնականներն են, ոչ մի ջանք ու գումար չեն խնայում տարածելու իրենց կեղծ տեսությունները՝ դրանք ներկայացնելով որպես իրողություն։... Կցանկանայի պարզաբանել, որ գրքիս անգլերեն տարբերակը լույս է տեսել 2019 թվականին։ Այս աշխատությունը անգլերենից թարգմանություն չէ, այլ վերաշարադրում։ Գրքի տեքստը կրկին շարադրվել է ՝ այս անգամ հայերենով։

Հայերենում ավելացվել են մի քանի նոր պատկերներ, իսկ քարտեզների մի մասը փոփոխվել են»։Խոսելով գրքի մասին,ապա կարող ենք նշել,որ այստեղ ներկայացված են.Ակնարկ Հարավային Կովկասի պատմությանը, «Ադրբեջան» թյուրանվանումը,«Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անվանումները, Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը,«Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ»,Ի՞նչ և ո՞րն է Անատոլիան,«Հյուսիսային», «Հարավային» և «Արևմտյան Ադրբեջան» անվանումները,Հայերի ներկայությունը Հարավային Կովկասում։ Միջոցառմանը զուգահեռ փոքր ցուցասրահում ներկայացված էին Ռուբեն Գալչյանի հեղինակած քարտեզները, քարտեզագրական նյութերն ու ալբոմները։Մի քանի խոսքով ներկայացնենք սիրված մտավորականի մասին:Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից՝ Հայաստանով, ՎրաստանովՖրանսիայով հասել են Իրան։

Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի    ճարտարագետ,  որն ավարտել է 1963 թվականին։Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։

Այսպիսով՝ Կովկասից հարավ ընկած տարածքի քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող է։ Նրա հատուկ ուշադրության կենտրոնում են պատմական և ներկա Հայաստանի տարածքները։ Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։

Դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և պարսկերեն լեզուներով։Հայաստանի ազգային գրադարանը բացառիկ հնարավորություն է ընձեռնում իր ընթերցողներին ներկա գտնվելու քարտեզագետի հանրային դասախոսությանը։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր