1015 դիտում
12:44 27-10-2023
Ռուս գործընկերները հայ մասնագետներին ներկայացրել են շինարարական նոր արտադրատեսակ
Քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին մասնագիտական հանրության համար անցկացվել է սեմինար նոր տեսակի ամրանների տեխնիկական առանձնահատկությունների և հայաստանյան շինարարական ծրագրերում դրանց կիրառման հնարավորությունների մասին։
Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության մասնագետները հանդիպմանը
մասնակցող ճարտարապետներին, կոնստրուկտորներին, շինարարներներին ներկայացրել են ընկերության նորարարական արտադրանքը՝ բարձր ամրության «А550СК» տեսակի ամրանը և երկրաշարժադիմացկունության տեսանկյունից դրանց կիրառման առավելությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ողջունել է Հայաստանում
ներկայացուցչություն բացելու ընկերության մտադրությունը և բնագավառի ներկայացուցիչների հետ գործակցության ուղիների նախանշումը․ «Կոմիտեն բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են նոր տեխնոլոգիաների, նորարարական մտքի ներկայացմանն ու քաղաքաշինութան բնագավառի զարգացմանը։
Կարևորում ենք մետաղագործական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա և որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմին՝ պատրաստ ենք դիտարկելու Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների շրջանակում նոր արտադրատեսակի կիրառությունն ապահովելու հնարավորությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»։
«Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրուգլովը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է, որ
ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Նա մանրամասներ է հայտնել ամրանների որակի փորձարկման, կիրառության հիմնական ուղղությունների և արդյունավետության մասին։
Ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ՝
քննարկելով Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1052 դիտում
10:53 11-11-2015
Առողջապահական համաժողովը երկրորդ անգամ միավորեց հայ և ռուս առաջատար մասնագետներին
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»