1735 դիտում
23:51 15-10-2024
Իսրայելը նորարարական լուծումներ է փնտրում անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար
Իսրայելն արագորեն որոնում և մշակում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նորարարական և տեխնոլոգիական լուծումներ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին, որոնցից մի քանիսին հաջողվում է ներթափանցել երկրի խորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ երկրի հարավում գտնվող փորձադաշտում անցկացվել է մրցութային միջոցառում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելի և պաշտպանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում իսրայելցի մշակողները ցուցադրել են նորարարական լուծումներ անօդաչու թռչող սարքեր որսալու ոլորտում:
«Մրցույթին մասնակցել են ութ իսրայելական խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Elbit Systems-ը, Rafael-ը և Israel Aerospace Industries-ը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի խափանման համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող ստարտափներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնակիցները ցուցադրել են իրենց անօդաչու թռչող սարքերի որսման համակարգերի նախատիպերը և դրանց հնարավորությունները թռիչքների տարբեր միջակայքերում և բարձրություններում։
Միջոցառման ժամանակ Գալանտն ասել է, որ Իսրայելի համար անօդաչու սարքերի սպառնալիքը գալիս է տարբեր ուղղություններից, քանի որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Լիբանանին, Եմենին և Իրաքին, ինչպես նաև ինքն է դրանք գործարկում։

Նմանատիպ նյութեր
55495 դիտում
22:48 05-10-2020
Կանադան պաշտոնապես արգելեց թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել