1480 դիտում
18:11 14-10-2024
Գյումրիում իշխանափոխությո՞ւն է սպասվում․ ՔՊ-ական պատգամավորը բացառում է, «Բալասանյան դաշինքը»՝ լռում. aravot.am
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրու ներկա ու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի ու Սուրեն Ջանոյանի ձերբակալություններից հետո Գյումրիում մեկնաբանություններ են շրջանառվում, որ կենտրոնական իշխանությունն այս միջոցով փորձում է հասնել իշխանափոխության Հայաստանի երկրորդ քաղաքում։
Ըստ լուրերի կամ հնչող ենթադրությունների, ՔՊ-ական իշխանությունը այս ձերբակալությունների միջոցով Գյումրին միանձնյա կառավարող «Բալասանյան դաշինքին» փորձում է հարկադրել հրաժարվել քաղաքային իշխանությունից ու արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ մինչ ընտրությունները՝ ժամանակավորապես ՔՊ-ական քաղաքապետ կարգել։ Փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը համակարգում է քաղաքի ամենածանր ոլորտներից մեկը՝ քաղաքաշինությունը, դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել։ Իսկ սա նշանակում է, որ նա առնվազն երկու ամիս չի կարող պաշտոնավարել։
70 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատու Բալասանյանը, իսկ Գյումրու նախկին փոխքաղաքապետը՝ Ռուբեն Սանոյանը, որն, ըստ իրավապահ ոլորտի մեր աղբյուրների, որևէ անգամ չի առնչվել հարուցված քրեական վարույթի հետ, գեթ մեկ անգամ չի հրավիրվել հարցաքննության, նրան ևս ձերբակալել էին, ազատ են արձակել երկրից չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով։ Նա Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը։
Գյումրիում նման ենթադրություններ հնչեցնելու առիթ տալիս է նաև այն, որ « Սև Բերդ» ամրոցի՝ սեփականաշնորհման չենթակա շրջակա հողամասերի օտարման փաստով քրեական վարույթ նախաձեռնվել էր շատ վաղուց՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք, սակայն այն կարճվել էր, իսկ ՔՊ-ական իշխանությունը վերջերս վերաբացել է այն ու ակտիվ գործողություների անցել Սամվել Բալասանյանի ծննդյան 70-ամյակի օրը՝ գուցե և նրան հստակ ուղերձ հնչեցնելով։ Ինչևէ, « Բալասանյան դաշինքից» այս պահին պարզաբանում ստանալ հնարավոր չէ, նրանք լռում են։ Գյումրու քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի պարտականությունները կատարելու մասով էլ դեռ թեկնածու չունեն, քննարկում են։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
6166 դիտում
23:11 17-10-2021
ՏԻՄ ընտրություններ. Գյումրիում առաջատար է «Բալասանյան» դաշինքը
1369 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»