997 դիտում
07:37 23-02-2024
Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։ Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։
Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա: Միգուցե ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այս համարձակ ու հրապարակային ելույթները ավելի խորը արմատնե՞ր ունեն: Մասնավորապես, իրավապահ համակարգը անզոր գտնվեց ու մինչ օրս ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին պատասխանատվության չի կարողանում կանչել Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով, ու այն մինչ օրս դոփում է տեղում, ինչն էլ Թորոսյանին հիմք է տալիս գնահատական տալ ուժայինների գործունեությանը։
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
4159 դիտում
10:36 10-04-2018
Զարուհին «ցեխ է շպրտում» նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ. «Փաստ»
1477 դիտում
18:11 14-10-2024
Գյումրիում իշխանափոխությո՞ւն է սպասվում․ ՔՊ-ական պատգամավորը բացառում է, «Բալասանյան դաշինքը»՝ լռում. aravot.am
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը