1336 դիտում
16:31 08-10-2024
Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Այն վերաբերում է դեռևս 2014 թվականին կառույցի ձևավորումից ի վեր, ՀՀ քննչական կոմիտեի անցած 10 տարվա ճանապարհին ու գործունեությանը, որպես միասնական, ինքնուրույն քննչական մարմին՝ նրա ձևավորման անհրաժեշտությանը, նախադրյալներին ու ընթացքին, այս ոլորտում իրականացված օրենսդրական ու կառուցվածքային բարեփոխումներին։
Գիրքն անդրադառնում է նաև քննիչ եզրույթի ծագումնաբանությանը, իբրև քրեադատավարական սուբյեկտ՝ քննիչի գործառութային դերակատարությանը, ներառում է համառոտ պատմական ակնարկ` Հայաստանի առաջին Հանրապետությունում քննչական համակարգի ներդրման և կառուցվածքային առանձնահատկությունների մասին։
Տարեգրքում նաև ՀՀ քննչական կոմիտեն ներկայացված է իր կառուցվածքային ստորաբաժանումներով և աջակցող անձնակազմով՝ ըստ 10-ամյա գործունեության հիմնական քանակական ու որակական ցուցանիշների։
Գիրքը ՀՀ քննչական կոմիտեում հանդիսավոր կերպով ներկայացվել է հոկտեմբերի 8-ին՝ Կոմիտեի կազմավորման 10-ամյակի և ՀՀ քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ընծայագրով «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը խորհրդանշական կերպով հանձնվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին։

Նմանատիպ նյութեր
18373 դիտում
15:16 10-02-2018
Լույս տեսավ «Առանց նախապայմանների» գիրքը. շնորհանդեսի բոլոր հյուրերը գիրքը նվեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2048 դիտում
12:41 18-01-2014
Թուրքիայում լույս է տեսել ցեղասպանության մասին «Խոսում են Անկարայի հայերը» գիրքը
1434 դիտում
23:13 24-11-2014
Լույս է տեսել «Հայաստանի 3-րդ հանրապետության պատմությունը» գիրքը
Այս բաժնից
1165 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ