Թուրքիայում լույս է տեսել ցեղասպանության մասին «Խոսում են Անկարայի հայերը» գիրքը
Սկսյալ 2001 թվականից Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը «Լռության ձայնը» նախագծի շրջանակներում հրատարակում է Թուրքիայում բնակվող հայերի մասին պատմող գրքեր, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=107]Ermenihaber.am[/url]-ը:
Հիմնադրամը «Խոսում են թուրքաբնակ հայերը» և «Խոսում են դիարբեքիրցի հայերը» գրքերի տպագրումից հետո լույս է ընծայել երրրոդը` «Խոսում են Անկարայի հայերը» անվանումով: Գրքի բովանդակության կազմման համար հարցազրույց է անցկացվել Թուրքիայի մայրաքաղաքում ապրող 10 հայերի հետ, որոնց միջոցով ներկայացվել են 1915-ին Անկարայից բռնի տեղահանության ենթարկված ու եղեռնի միջով անցած հայերի ողբերգական պատմությունները:
«Անկարայի իրենց տներից տեղահանված հայ գաղթականներից միայն գեղեցկատես աղջիկներին էին թույլատրում վերադառնալ Անկարա, եթե նրանք համաձայնում էին կնության գնալ մահմեդականներին»,- պատմվում է գրքիա առաջաբանում:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=107]այստեղ[/url]: