211652_close_icon
views-count1416 դիտում article-date 23:13 24-11-2014

Լույս է տեսել «Հայաստանի 3-րդ հանրապետության պատմությունը» գիրքը

ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում տեղի է ունեցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի «Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունը» գրքի առաջին շնորհանդեսը, տեղեկացնում է համալսարանի լրատվական ծառայությունը: Գրքի շնորհանդեսը հենց Արցախում անցկացնելու ցանկությունը հեղինակինն էր: Նրա խոսքերով՝ քանի որ Հայաստանի երրորդ Հանրապետության ծնունդը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախյան շարժման, հայկական երկու պետությունների պատմություններն էլ ընթացել են զուգահեռ, շատ խորհրդանշական էր գիրքն առաջինը Արցախում ներկայացնելը: ԵՊՀ հրատարակչության ջանքերով տպագրված գրքում առաջին անգամ փորձ է արվել գիտականորեն ներկայացնել հայկական անկախ երկու հանրապետությունների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտների ձեռքբերումները, բացթողումներն ու թերությունները:

Նմանատիպ նյութեր