36492 դիտում
15:50 08-10-2024
Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:
Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին տանում՝ նրան փրկելու համար:
Արդյոք մահվան հերթական դեպքը, որի պատասխանտուն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնն է, պատասխանատվության կենթարկվի, թե այս անգամ նույնպես ջրից չոր դուրս կգա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, տեղի բժիշկները կենաց-մահու պայքար էին տանում նրա կյանքի համար։
Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։
Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։
Այստեղ են ասում՝ «բժիշկ-բժիշկ, եկ մեր տուն, շատ հիվանդ է մեր․․․» կամ «աշխարհ կանգնիր, իջնող կա»։
Առողջապահության նախարարությունը պետք է հետևություններ անի, որպեսզի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի պատճառով Հանրապետությունում հայտնի և հեղինակություն ունեցող բժշկական կենտրոնների բարի համբավը չարատավորվի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15577 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35825 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց