211652_close_icon
views-count1510 դիտում article-date 16:44 06-10-2024

«Փյունիկը» հաղթեց «Վանին» 3:1 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ագդոնը, վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն և բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսը։

9 խաղից հետո «Փյունիկը» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» (8 խաղ) 18 միավորով երկրորդն է։ «Վանը» (9 խաղ) երրորդն է՝ 17 միավոր։

Նմանատիպ նյութեր