211652_close_icon

«Արարատ-Արմենիան» Չարենցավանի «Վանին» հաղթեց 2:0 հաշվով

views-count1090 դիտում article-date 20:20 04-08-2024
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 2:0 հաշվով։ Գրում է sport.news.am-ը։

32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։ 68-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։

Նմանատիպ նյութեր