211652_close_icon
views-count2299 դիտում article-date 12:20 05-10-2024

Մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Երևանի Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Հարությունյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց-Է. Իսաբեկյան փողոց խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Նալբանդյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Ուրարտուի փողոց խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:

Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից․

«Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը»։

Նմանատիպ նյութեր