211652_close_icon
views-count989 դիտում article-date 17:01 27-02-2014

Սայլակավոր քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցներն աստիճանաբար առավել մատչելի են դառնում

Երևանի տարբեր վարչական շրջաններում 2014 թվականին կառուցվելու է շուրջ 175 թեքահարթակ, ընդ որում՝ այս թվում ընդգրկված չեն այն թեքահարթակները, որոնք կառուցվելու են փողոցների հիմնանորոգման տարեկան ծրագրում ներառված փողոցներում։ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ՝ այս տարի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման առանձին ծրագրին՝ 2013թ. հատկացվածի համեմատ կրկնակի ավելի։ Կառուցվելիք թեքահարթակների բոլոր հասցեները Երևանի քաղաքապետարանը որոշել է շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Ցուցակում ներառված են հասարակական ակտիվ վայրեր, բուժհաստատություններ, բանուկ փողոցներ, ինչպես նաև շահառուների առաջարկած առանձին հասցեներ։ Թեքահարթակների կառուցումը կսկսվի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո։ Ներկայում ընթացքի մեջ է նաև տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար նախատեսված վերելակների տեղադրման համար հայտարարված մրցույթը։ Այս տարի նախատեսված է շուրջ մեկ տասնյակ ավտոբուս կահավորել հատուկ վերելակներով։ Ծրագրին 30 մլն դրամ է հատկացվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր