211652_close_icon
views-count2879 դիտում article-date 15:53 15-02-2017

Գիշերվանից Երևանում մեկնարկած ձնամաքրման, փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ձյան տեղումներով պայմանավորված՝ արտակարգ ռեժիմով աշխատող «Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ուժերով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են գլխավոր փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու, աղի ու ավազի խառնուրդով մշակելու գործընթացը կշարունակվի շուրջօրյա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր