211652_close_icon
views-count850 դիտում article-date 11:44 05-10-2024

Վստահ եղեք` ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է. Արամ Հովհաննիսյանն` ուսուցիչներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ:

«ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ  քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։
Վստահ եղեք` ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր հետ միասին մեր երեխաներին զերծ պահելու արատավոր երևույթներից, իրավախախտում կատարելուց, ինչպես նաև ծառայություն իրականացնելու դպրոցամերձ տարածքներում` ապահովելով նրանց անվտանգությունը։
Սիրելի՛ ուսուցիչներ, վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ առողջություն, երջանկություն  անձնական կյանքում ու անսպառ եռանդ` մեր պետության համար արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու գործում»,- ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր