211652_close_icon
views-count2190 դիտում article-date 20:20 03-06-2021

Նույնիսկ եթե ձեր հոգին վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու. Պողոսյանը՝ Ավանեսյանին

Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը եւ գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը։

«...«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին»...

...«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»... Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: ...Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել... Այսպիսի բաների մասին լսել ե՞ք:

Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք` ինքներդ ձեզ պարգեւատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել եւ իրենց շահերը առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել, .... դե մնացածն էլ սուտա` կասեն կգնա:

Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար... Նույնիսկ դա չեք հասկանում:

Մեզ սա էլ քիչ է, ... կա´մ կդառնանք քաղաքական ազգ, կա´մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք:

Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը եւ գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր