211652_close_icon

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

views-count1978 դիտում article-date 22:35 04-10-2024
Հոկտեմբերի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։ 

ՌԴ արտգործնախարարը շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:

Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր