Գեղարքունիքի մարզի Ծովազարդի միջնակարգ դպրոցում 14-ամյա տղան բռունցքով հարվածել է համադասարանցու դեմքին․ վերջինը «քթի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ 14-ամյա Ա․ Խ․-ն բռունցքով հարվածել է 14-ամյա Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, որ Հ․ Դ․-ն «Քթի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում Ա․ Խ․-ն նշված դպրոցում դասամիջոցի ժամանակ բռունցքով հարվածել է իր համադասարանցի Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։