Ռեժիսոր Հայկ Բաբայանը բարձրացավ Եվրոպայի և Ռուսաստանի ամենաբարձր՝ Էլբրուսի լեռնագագաթը և շուտով հանդիսատեսին կներակայացնի հեղինակային «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2023թ․-ի սեպտեմբերի 11-ին ռեժիսոր Հայկ Բաբայանը բարձրացավ Եվրոպայի և Ռուսաստանի ամենաբարձր Էլբրուսի լեռնագագաթը, որը նաև աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկն է 5642մ․ բարձրությամբ։ Էլբրուսը գտնվում է երկու հանրապետությունների՝ Կաբարդինո-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի սահմանին, Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային մասում: էլբրուսի վերջին ժայթքումը եղել է 2000 տարի առաջ և որոշ երկրաբաններ կարծում են, որ մի քանի տասնամյակ անց Էլբրուսը կարող է արթնանալ։
Սառցադաշտեր, բարդ տեղանքներ, անդունդներ, եղանակային կտրուկ փոփոխություններ, բուք և մեծ դժվարություններ ամեն քայլի ժամանակ, այսպես է ընթացել Էլբրուսի արևմտյան գագաթ բարձրանալու ողջ ճանապարհը։ Ռեժիսորի խոսքով՝ Էլբրուսը բավական խիստ, փոփոխական և անկանխատեսելի լեռ է, որտեղ լեռնագնացը պետք է ենթարկվի վերջինիս օրենքներին և պահանջներին և ոչ բոլորին է թույլ տալիս, որ մոտ գան իրեն։ Էլբրուսի գագաթին ռեժիսորը հասցրել է և խմել ծիրանի տնական հայկական օղի լեռնագնաց ընկերների հետ նշելով իրենց բարձունքը։
Ռեժիսոր Հայկ Բաբայանը շուտով հանդիսատեսին կներակայացնի հեղինակային «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացված է մեծ Կովկասի լեռնաշղթան, տարածաշրջանի բնությունը, ճանապարհները, մթնոլորտը, մարդիկ, և թե ինչ դժվարություններով են լեռնագնացները բարձրանում Եվրոպայի և Ռուսաստանի ամենաբարձր գագաթը Էլբրուսը։
SHAMSHYAN.com-ը ցուցադրում է բացառիկ լուսանկարներ էլբրուս լեռան լանջերից, գագաթից, լեռնագնացների վերելքի ընթացքից և Մեծ Կովկասի լեռնաշղթայից։